ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կրիստալ Ռեզորթ հյուրանոցային համալիրը իր հյուրերին է առաջարկում հավելյալ ծառայությունների ամբողջական փաթեթ։ Այստեղ առկա է անհրաժեշտ ամեն բան գործնական հանդիպումների, միջոցառումների և հարմարավետ ու հիշարժան հանգստի համար։ Հյուրանոցի տարածքում հասանելի են նաև լողավազանը, սպորտային և խաղային հրապարակները, մանկական սենյակը, ամառային սրճարանը, բարը, անվճար ինտերնետային կապ (Wifi)։ Հուրերի համար հաճելի մթնոլորտը և բարձրակարգ սերվիսը երաշխավորվում են։ Հյուրանոցը ուրախ կլինի իր հյուրերին օգնել նաև ավիատոմսերի ամրագրման և փոխադրման (տրանսֆեր) հարցում։