Ռեստորան

«Կրիստալ Ռեզորթ» ռեստորանն իր հյուրերին է առաջարկում կովկասյան և եվրոպական խոհանոնցների ամենալավ
ճաշատեսակները: Ճաշացանկում ներկայացված աղցանները, խորտիկները, ապուրները, ձկնային և մսային տաք
ուտեստները, աղանդերը, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների մեծ տեսականին կարող են ուրախացնել
ամենանրբաճաշակ գուրմաններին: Նախաճաշը և ճաշը ռեստորանում՝ կամազակերպված շվեդական սեղանի ձևով,
հիանալիորեն կլրացնեն հյուրանոցի ծառայություններն ու մթնոլորտը:
Ռեստորանի ներքին կահավորումը՝ շքասանդուղքը շքեղ ջահով և հսկայական հայելիով, նրբաոճ սփռոցներն ու ճոխ
սպասքը, հաճելի լուսավորումը և ճաշակով բազմաոճ երաժշտությունը ժամանման առաջին իսկ օրից հյուրերին
կհաղորդեն տոնական տրամադրություն:
Ռեստորանի նորաոճ և հարմարավետ ինտերիերը կատարյալ է ընտանեկան և ռոմանտիկ ճաշկերույթների համար:
Ընդարձակ սրահը, որը նախատեսված է 150 անձի համար, համապատասխանում է գործնական ճաշկերույթների և
ֆուրշետների կազմակերպման, ինչպես նաև տոնական միջոցառումների անցկացման բոլոր պահանջներին:
Լայն ընտրության ճաշատեսակների և նուրբ համերի հարմոնիան, հաճելի ինտերիերը և բարեհամբույր անձնակազմը
կհրապուրեն բոլոր հյուրերին: