Խաղասրահ

Երեխաների ուրախ ու անմոռանալի ժամանցը գունեղ խաղասրահում մեծերին կազատի լարվածությունից,
հնարավորություն կտա հանգստանալու և վայելելու փոքրիկների երջանկությունը: Բազմազան և էկոլոգիապես մաքուր խաղերն ու խաղալիքները կբավարարեն բոլոր տարիքի երեխաների հետաքրքրությունները, իսկ փորձառու խաղավարները կապահովեն զարգացնող միջավայր և ուրախ մթնոլորտ: Երեխաները ոչ միայն կխաղան, այլև կսովորեն հասակակիցների հետ արդյունավետ հաղորդակցվելու նուրբ արվեստը: