Կոնֆերանս դահլիճ

 

 

Կրիստալ Ռեզորթում գտնվող 60 – 120 հոգու համար նախատեսված նիստերի դահլիճը (կոնֆերենց սրահ)
համապատասխանում է գործնական հանդիպումները, շնորհանդեսները, բանակցությունները ամենաբարձր մակարդակով
անցկացնելու բոլոր պահանջներին: Անհրաժեշտության դեպքում տեղերը կարող են ավելացվել: Միջոցառումը
վարողների կամ ելույթով հանդես եկողների համար առկա է ամբիոն (տրիբունա): Նիստերի դահլիճը կահավորված է
անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու պարագաներով՝ մեծ էկրան, պրոյեկտոր, ձայնային սարքավորումներ և այլն:
Դահլիճում առկա է նաև հարմարավետ ֆլիփչարթ գրատախտակ՝ թղթի փոխարինվող փաթեթներով, որն անհրաժեշտ է
սեմինարների, դասընթացների և դասախոսությունների համար: Առկա են դեպի հանգստի գոտու դահլիճ տանող երկու
ելքեր, որտեղ անհրաժեշտության դեպքում կարելի է մասնակիցների և հյուրերի համար կազմակերպել սուրճի ընդմիջում:
Ընդարձակ սրահները, շահավետ դիրքը և կոնֆերանսների համար նախատեսված հարմարավետ կահույքը
հնարավորություն են տալիս գործարար միջոցառումները դարձնել առավել արդյունավետ: Դահլիճի խիստ և ազնվական
ոճը միջոցառումների մասնակիցների վրա թողնում է միայն դրական տպավորություն: